Կառավարիչ գործընկերոջ ուղերձը

Արթուր Վարդերեսյան

Գործադիր տնօրեն

«Մենք իրավաբանական խորհրդատվական կենտրոն» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2006թ. և առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձառու իրավաբանների կողմից գործող օրենսդրության բոլոր հարցերի վերաբերյալ և մակարդակներում: Մեր հիմնական առավելությունը հանդիսանում է ուժեղ թիմը: Ընկերության աշխատակիցները մասնագիտացած են օրենսդրության տարբեր ոլորտներում, որը թույլ է տալիս աշխատանքներն իրականացնել ավելի պրոֆեսիոնալ և մատուցել ծառայություններ գործող օրենսդրություն գրեթե բոլոր ճյուղերով /վարչական, քաղաքացիական, մաքսային, աշխատանքային, հարկային, քրեական/: Աշխատանքը մեր ընկերությունում չի ընդհատվում արձակուրդի կամ այլ պատճառով ի շնորհիվ թիմային աշխատանքի: Մեր Ընկերության գլխավոր արժանիքներն են՝ Պրոֆեսիոնալիզմը, Գաղտնիության ապահովումը, Ծառայություերի արդյունավետ և որակյալ մատուցումը, Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին: Այս հասարակ սկզբունքների պահպանումը տարիներ շարունակ մեր թիմի համար ստեղծել է լավ բարի համբավ, որը մենք թանկ ենք գնահատում:

Իրավական գործունեության ոլորտները

  • Դատական պրակտիկա
  • Կորպորատիվ իրավունք
  • Ձեռնարկատիրական և պայմանագրային իրավունք
  • Հարկային իրավունք
  • Աշխատանքային իրավունք
  • Ընտանեկան իրավունք
  • Քրեական իրավունք
  • Մտավոր սեփականություն